Բարեկարգ արահետները կնպաստեն Արցախում էկոտուրիզմի զարգացմանը
Գլխավոր » Լրահոս » Բարեկարգ արահետները կնպաստեն Արցախում էկոտուրիզմի զարգացմանը

Բարեկարգ արահետները կնպաստեն Արցախում էկոտուրիզմի զարգացմանը

ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի, ինչպես նաև այլ քայլուղիների զարգացման աշխատանքներ, որոնք ընդգրկում են բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում` քայլուղիների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԵՀԶ նախարարությունից:
2019 թվականի դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի տարածքում։ Ծարի վիմային արահետը հին արահետ է, որն սկսվում է Ծար գյուղից և հասնում Քարվաճառ-Ջերմաջուր մայրուղի: Նորաստեղծ քայլուղին բարենպաստ պայմաններ կստեղծի ակտիվ զբոսաշրջություն նախընտրող Արցախ այցելած զբոսաշրջիկների համար:

«Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի աշխատանքային խումբը նաև արահետի տեխնիկական տվյալների ճշգրտման և հավաքագրման աշխատանքներ է իրականացրել Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում գտնվող «Ուլուբաբ» կոչվող տեղանքում՝ Սուրբ Գևորգ վանքի շրջակայքում:


Վերոհիշյալ աշխատանքներն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան՝ ոլորտի փորձառու և մասնագիտացված թիմի կոորդինացմամբ:

1