Ընթանում է ԱՀ և ՀՀ խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը
Գլխավոր » Լրահոս » Ընթանում է ԱՀ և ՀՀ խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Ընթանում է ԱՀ և ՀՀ խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 17-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը:

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:

Արարատ Միրզոյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում արդեն երկու նիստ են գումարել, իսկ հանձնաժողովի նիստը լավագույն պատրվակն է ևս մեկ անգամ Արցախ այցելելու համար: Արարատ Միրզոյանն անդրադարձել է միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահը պաշտպանելուն ուղղված միջոցներին:

ՀՀ ԱԺ նախագահը խոսելով Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններին, նշել է, որ է ազատ, մրցակցային ընտրությունների անցկացումը այլընտրանք չունի:

Համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց են ներառված՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակմարտության շուրջ խոսույթը տարբեր հարթակներում և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթների մասին:

Օրակարգային առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, իսկ երկրորդի վերաբերյալ՝  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Զեկուցումներից հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:

Հավելենք, որ նիստից հետո նախատեսվում է ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահների ճեպազրույց:

1