ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, ամերիկացի սենատորներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր սահմանել բանաձևի քննարկման նկատմամբ:

Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:

Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին:

1