Արցախի թեմի առաջնորդարանի կոնֆերենց սրահում տեղի է ունենալու գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 18:30-ին, Արցախի թեմի առաջնորդարանի կոնֆերենց սրահում տեղի է ունենալու «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աշխատանքների տարեկան հաշվետվությունը եւ հայ մշակույթի պատմության մեջ առաջին անգամ հրատարկվող գրքերի՝ «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների եւ նյութերի ժողովածու» եւ «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» շնորհանդեսները։ Նախատեսվում է նաեւ բացառիկ մեդիա եւ թվային նախագծերի ներկայացում: