Պետական բյուջեի նախագծում ներառված են մի շարք մարզադաշտերի պահպանման համար նախատեսված ծախսերը
Գլխավոր » Լրահոս » Պետական բյուջեի նախագծում ներառված են մի շարք մարզադաշտերի պահպանման համար նախատեսված ծախսերը

Պետական բյուջեի նախագծում ներառված են մի շարք մարզադաշտերի պահպանման համար նախատեսված ծախսերը

2020թ. պետական բյուջեի նախագծում ներառված են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի մարզադաշտերի աշխատողների աշխատավարձերի և մարզադաշտերի պահպանման համար նախատեսված ծախսերը: Այս մասին նոյեմբերի 22-ին կայացած ԱՀ ԱԺ-ին 2020թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցին:

Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ ընթացիկ տարում մի շարք միջոցառումների, այդ թվում նաև Կոնիֆայի շրջանակներում անցկացվող մարզական միջոցառումների համար մարզադաշտերում ձեռնարկվել են շինարարական, բարեկարգման աշխատանքներ: Վերակառուցված մարզադաշտերը պահպանելու համար անհրաժեշտ էր լրացուցիչ ծախսեր ներառել 2020թ. բյուջեում: Պատգամավորը ժամանակին հնչեցրել էր հարցը, որին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը դրական է արձագանքել:

1