Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
Քաղաքապետը ակտիվ համագործակցության կոչ է արել հանրապետությունում գործող հասարակական կառույցների և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին:   Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կարևորել է հասարակական, մասնավորապես` երիտասարդական կառույցների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել ընդառաջել նրանց առաջարկություններին և ձեռնարկումներին:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին` նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու, Ստեփանակերտի առօրյա կյանքին վերաբերող խնդիրների քննարկումներին իրենց մասնակից անելու և ամենատարբեր ծրագրերում` ներգրավվելու պատրաստակամության համար, հասարակական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով: Նրանք շեշտեցին, որ խանդավառված են ջերմ ընդունելությունից և պատրաստ` երիտասարդների կարողությունները դրսևորելու բարձր տեխնոլոգիանների կիրառման, կրթության և մշակույթի, զբոսաշարջության բնագավառներում:

1