ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են
Գլխավոր » Երիտասարդական » ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են

Երիտասարդներն ամբողջ գիշեր մնացել են ԿԳՄՍՆ շենքի մոտ, իսկ ներկայումս ցույցի մասնակիցների մի մասը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտ աջակցում է բանասիրության, պատմության և այլ ֆակուլտետներից դասադուլ հայտարարած ուսանողներին, ապա շարժվելու են դեպի այլ ֆակուլտետներ և բուհեր՝ նախարարի հրաժարականի պահանջով. Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնողներից Գոռ Սարգսյանը:

ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակելու են նստացույցն ու բողոքի երթը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: 

1