Հայ Դատի աշխատանքների համար հանգանակվել է 2.400.000 ԱՄՆ դոլար

2019 թ. նոյեմբերի 9-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպվել է ճաշկերույթ-դրամահավաք, որի ընթացքում Հայ դատի աշխատանքների համար հանգանակվել է 2.400.000 ԱՄՆ դոլար:
Ճաշկերույթ-դրամահավաքին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Հայ Դատի գրասենյակների պատասխանատուներ, նվիրատուներ, հյուրեր: