Ոչ ֆորմալ կրթական գործունեության շրջանակները շարունակվում են
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արցախի պետական համալսարանի Եղբայր համալսարանների համագործակցության կենտրոնում ԱՀ ոչ կառավարական կազմակերպությունների եւ «Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբվիրուսաբանության եւ իմունաբանության նվաճումների մասին դասախոսությամբ հանդես է եկել կենսաբանական գիտությունների թեկնածու, Ֆարմացիայի ինստիտուտիասիստենտՆելլի Հովհաննիսյանը:
«Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության Արցախի համակարգող Կարեն Օհանջանյանն‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում նշել է,որ երեք տարի է, ինչ Արցախի բուհերում իրականացնում են ոչ ֆորմալ կրթական գործունեություն: Նրա խոսքով՝ տարբեր երկրներից հայտնի գիտնականներ են հրավիրում Արցախ՝ բուհերի ուսանողների համարդասախոսություններով հանդես գալու նպատակով:
‹‹Մեր նպատակն է նոր գիտելիքներհաղորդել ուսանողներին եւ ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում քննարկել արդիական խնդիրներ›› ,- հավելել է նա:
Նելլի Հովհաննիսյանը դասախոսությամբ հանդես է գալու նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:
Հասմիկ Հակոբյան