ՀՅԴ երիտասարդները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել

ՀՅԴ երիտասարդները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարությունից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։

«Քանի որ այս ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և մեր պահանջը չլսեց, երթով շարժվելու ենք դեպի դեռևս Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց ենք անելու այնտեղ։ Մենք կաթվածահար ենք անելու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,-նշեց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։

arfd.am

1