Հուսով եմ, որ Ուրուգվայն առաջինն է լինելու նաև Արցախի ճանաչման գործում
Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Արցախում անցկացված համաժողովին մասնակցել են նաև Հարավային Ամերիկայից ժամանած Արցախի բարեկամները:
Պատվիրակության անդամ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբում ընդգրկված են պատվիրակներ Ագենտինայից, Ուրուգվայից, Չիլիից, Կոստա Ռիկայից և Իսպանիայից:
«Համաժողովը կարևոր է, որովհետև մեր հյուրերը ականատես եղան, թե ինչպես են աշխատում ամբողջ աշխարհի Հայ Դատի հանձնախմբերը՝ Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- ասել է Էդուարդո Կոստանյանը:
ՀՅԴ Հարավային Ամերիկայի ԿԿ անդամը նաև հույս է հայտնել, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայը առաջինն է լինելու նաև Արցախի ճանաչման գործում և Արցախի առաջին դեսպանատունը կբացվի հենց Ուրուգվայում: