Մանկական ներկայացում Մատաղիսում
Գլխավոր » Լրահոս » Մանկական ներկայացում Մատաղիսում

Մանկական ներկայացում Մատաղիսում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ հոկտեմբերի 3_ին սահմանամերձ Մատաղիս համայնքի դպրոցում տեղի ունեցավ «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը (հեքիաթ՝ մեկ գործողությամբ)։

Բեմադրողը նույն թատրոնի երիտասարդ բեմադրիչ Մարիա Կարապետյանն է։

Ներկայացմանը ներկա էին Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը, Մատաղիսի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը, ուսուցիչներ, դպրոցականներ ։

Մինչ ներկայացման մեկնարկը բացման խոսքով հանդես եկավ Հ. Ավագյանը։ Վերջինս անդրադարձավ Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի առաքելությանը եւ Արցախի գրասենյակի կողմից տարվող աշխատանքներին՝կարևորելով

Արցախի գյուղական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը։

Ներկաները մեծ բավականությամբ վայելեցին ներկայացումը, որի մասին վկայում էին դահլիճում տիրող աշխույժ մթնոլորն ու ծափերը։

Տնօրեն Գեղամ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին եւ կարևորեց նման միջոցառումների պարբերաբար կազմակերպումը։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրենը շնորհավորեց ներկաներին հոկտեմբերի 5֊ի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ եւ դպրոցի գրադարանին նվիրեց Համազգայինի կողմից հրատարակված գրքերից։ «Հիրավի, մեծ է ուսուցչի առաքելությունը, առավել մեծ է ու առանձնահատուկ թշնամուց մի քանի աննշան կիլոմետր այսկողմ դասավանդող ուսուցչի առաքելությունը, ով պատերազմի սպառնալիքի ներքո ամեն օր աշակերտներ է կրթում եւ ճանապարհում դեպի մեծ կյանք»,-նշել է Հ. Ավագյանը եւ ասել, որ Մատաղիսի դպրոցում կայացած այսօրվա ներկայացումը դերասանների համար պատիվ է ու մեծ պատասխանատվություն։

 

 

 

 

1