ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է «Հզոր Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է «Հզոր Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է «Հզոր Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 2-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Հզոր Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության ղեկավար Վյաչեսլավ Հյուսնունցի գլխավորությամբ:

«Հզոր Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն ընդունելի են համարել Դաշնակցության կողմից ներկայացված միասնական օրակարգի կետերը, նշելով, որ այդ կետերը մտահոգում են յուրաքանչյուր արցախցու: Իսկ միասնականության պահպանումը կարեւոր է ոչ միայն կուսակցությունների, այլեւ ժողովրդի մոտ:

 

 

1