Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
Գլխավոր » Լրահոս » Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

Իր խոսքում Փարիզի քաղաքապետն ազդարարել է Հայկական կենտրոնի ստեղծման մասին:

«Այս տարի մենք կունենանք կարևոր միջոցառումներ: Մայիսի 21-ին մենք կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մենք նրան հարգանքի տուրք կմատուցենք՝   Monsieur Le Princ փողոցում գտնվող նրա տան վրա տեղադրելով հուշատախտակ», — հայտարարել է Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ Փարիզում տեղադրվելու է նաև Ազնավուրի կիսանդրին:

1