Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Հունաստանի Նեա Զմիրնիի քաղաքապետի հետ
Աթենքի արվարձան Նեա Զմիրնիում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Զանգակ» հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո կայացել է հանդիպում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի եւ քաղաքապետ Ստավրոս Ցուլաքիսի միջև:
Բարեկամական անկեղծ և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քաղաքապետը, քաջատեղյակ լինելով Արցախի ժողովրդի ու առօրյայի մասին, զորակցական խոսք ասաց` իր և քաղաքապետարանի Խորհրդի զորակցությունն ու օգտակար լինելու պատրաստակամությունը հայտնելով: Նա խոսեց Նեա Զմիրնիի և ՀՀ Սիսիան քաղաքների միջև բարեկամական սերտ հարաբերությունների և տարիների ընթացքում տարբեր նախաձեռնությունների մասին` հավաստիացնելով, որ միշտ հայության կողքին են և նոր համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Նեա Զմիրնիի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին` Արցախի ժողովրդի ինքնորոշման
իրավունքին աջակցելու առումով ու տեղեկություններ փոխանցեց Արցախի Մեհմանա գյուղի հույն բնակիչների մասին` նշելով, որ նրանք ևս տուժել են Ադրբեջանի հարձակումների ժամանակ:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը Նեա Զմիրնիի քաղաքապետին հրավիրեց Արցախ:
Համագործակցության բարձր մակարդակում կայացած հանդիպումը ապագայում դրանց ընդլայնման լայն հնարավորություններ է ընձեռում: