ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է Հունաստան
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է Հունաստան

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է Հունաստան

Մարտի 14-ի առավոտյան աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենք է ժամանել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Հունաստանում նախատեսված են ԱՀ ՄԵՀԶ նախարարի հանդիպումները հույահայ կառույցների ներկայացուցիչների հետ, այցի նպատակը գաղութի գործունեությանն ու աշխատանքներին մոտիկից ծանոթանալն է:

Նախարարն այցելեց Հայ Կապույտ Խաչի Ազգային «Ա. եւ Ժ. Ճենազյան» միջնակարգ, ինչպես նաև Ֆիքսի «Լ. եւ Ս. Հակոբյան»,  Գոքինիոյի «Զավարյան» նախակրթարաններն ու մանկապարտեզները։

Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց դպրոցների տնօրինության հետ, այցելեց դասարանները, զրուցեց աշակերտների հետ ու տեղեկացավ գործադրվող կրթական ծրագրերի մասին: Նախարարին ուղեկցում էին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի անդամները: Վարժարաններում աշակերտները ելույթներ ունեցան, հարցեր ողղեցին ԱՀ ՄԵՀԶ նախարարին:

Լեռնիկ Հովհաննիսյանը բարձր գնահատեց դպրոցների պատասխանատուների, տնօրենների ու ուսուցչական կազմերի նվիրված աշխատանքը հայապահպանության գործում:

1