ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի սեմին ադրբեջանական տարօրինակ ակտիվություն Թեհրանում
Գլխավոր » Լրահոս » ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի սեմին ադրբեջանական տարօրինակ ակտիվություն Թեհրանում

ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի սեմին ադրբեջանական տարօրինակ ակտիվություն Թեհրանում

«Փետրվարի 27-ին Իրան կատարելիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի սեմին Թեհրանում ադրբեջանական տարօրինակ ակտիվություն է նկատվում:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին կից Հավաքազորի կազմակերպության նախաձեռնությամբ շաբաթ փետրվարի 23-ին Թեհրանում մեկնարկեց Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդես, որը շարունակվելու է մինչև փետրվարի 28-ը:

Իսկ այցից մեկ օր առաջ՝ երեքշաբթի փետրվարի 26-ին, Իրանում Ադրբեջանում նախաձեռնությամբ նշվեց Խոջալուի դեպքերի տարելիցը:
Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը նշեց. «Հայաստանում վերջին զարգացումների շրջագծում հույսով ենք, որ երկու երկրների բանակցություններն արդյունքի կհանգեն և «ադրբեջանական տարածքները» կվերադարձվեն այդ երկրին»:

Իսլամական միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Ասղար Մոհամմեդին նույնպես իր ելույթում ընդգծելով, որ այս միության քաղաքական կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում ներառված է լինելու ԼՂ հակամարտության հարցն ընդգծեց. «Իսլամական միջխորհրդարանական միության 54 անդամները շարունակ ընդգծել են իր տարածքները հետ ստանալու Ադրբեջանի անվիճելի իրավունքը»:

Իհարկե ամեն տարի այս օրերին Իրանի ադրբեջանամետ ԶԼՄ-ներում Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված հրապարակումներ են լինում, սակայն նման ձևաչափով միջոցառում գրեթե առաջին անգամ է կազմակերպվում:»

Գրառում Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

1