Արթուր Մկրտչյանը պետք է համալրի Արցախի հերոսների շարքը. Իշխան Սաղաթելյան
Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Արցախ ժամանած ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ Արթուր Մկրտչյանի դերակատարությունը Արցախի նորանկախ պետականության մեջ այն ժամանակվա քաղաքական իրավիճակում եղել է բացառիկ:
«Նրան գնահատելու, ուսումնասիրելու գործում դեռ անելիքներ կան: Արթուր Մկրտչյանը պետք է համալրի Արցախի հերոսների շարքը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դա պետք է արվի պետական մակարդակով: