2019-ին ավելի հետևողական ենք լինելու Արցախյան հիմնահարցի լուծման հարցում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում հանդիպել է ուսանողների հետ և անդրադարձել Արցախյան հիմնախնդրին։
Ըստ Bursadabugun-ի` Չավուշօղլուն նախ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին, ապա կտրուկ անցում է կատարել Արցախյան հիմնահարցին: Թուրք նախարարի խոսքով` գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Ըստ նրա` բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանել:
«Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ` կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,- ասել է Չավուշօղլուն:
Ելույթի ընթացքում նաւն չի մոռացել հայկական լոբբիին` նրան մեղադրելով «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։