Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ
Ընտրությունը կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում:
ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի առաջին հարցն էր:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:
Պասկեն ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: