Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել
Գլխավոր » Լրահոս » Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել

Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել

12 տարի առաջ հենց այս օրը՝  2007 թ-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ թուրք անչափահաս դավադրի ձեռքով սպանվեց «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:

Մնալ և պայքարել, ապրել և գործել հանուն ավելի լավ երկիր կառուցելու, որտեղ կհարգվի ցանկացած քաղաքացի՝ անկախ ազգությունից կամ կրոնական պատկանելությունից. այսպիսին էր Հրանտ Դինքը՝ մարդ, որը, ինչպես փաստում են շատերը, փոխեց Թուրքիան:  Դինքը երբեք իրեն չէր օտարում այդ երկրից և անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»:

Դինքն ապրեց արգելքներ կոտրելով և մահացավ՝ հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար:

 

1