Արցախը Հայաստանի վահանն է. Մուրադ Փափազյան
Գլխավոր » Լրահոս » Արցախը Հայաստանի վահանն է. Մուրադ Փափազյան

Արցախը Հայաստանի վահանն է. Մուրադ Փափազյան

«Միջազգային մթնոլորտն ի նպաստ Արցախի չէ, զգացվում է, որ վտանգ կա, և Դաշնակցությունը որոշել է թե Սփյուռքում և թե Հայաստանում շարունակել կենտրոնացնել իր բոլոր ուժերը հանուն Արցախի դատի, ժողովրդի և անկախության»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախում սկսված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

ՀՅԴ Ընդհանուր Ժողովը պատմականորեն առաջին անգամն է, որ տեղի է ունենում Արցախում: Ըստ Մուրադ Փափազյանի, սա լուրջ քաղաքական նշանակություն ունի: «Դաշնակցության համար Արցախը առաջնահերթություն է, Արցախը Հայաստանի վահանն է, ինչպես ընկեր Հրայր Մարուխյանն էր ասում՝ Հայաստանի Ստալինգրադն է»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ վստահեցնելով, որ շարունակելու են Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ արվող քայլերը:

1