Արցախի ԱԳ նախարարն ընդունել է The HALO Trust կազմակերպության ծրագրի ղեկավարին
Հունվարի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավար Չարլզ Ֆոլին:
Կողմերը քննարկել են Արցախում The HALO Trust կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։