Փայլանը կոչ է արել ազատ արձակել Ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին
Գլխավոր » Լրահոս » Փայլանը կոչ է արել ազատ արձակել Ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին

Փայլանը կոչ է արել ազատ արձակել Ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ:

«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է` բանտում է, և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային»,-գրել է նա:

Քավալան կալանավորվել էր 2017թ. նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննության շրջանակներում։ Նա մեղադրվում է Թուրքիայի «սահմանադրությունը խախտելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ»։ Քավալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քավալան Երևանում այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

1