ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ պաշտպանել լրագրողներին
Գլխավոր » Լրահոս » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ պաշտպանել լրագրողներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ պաշտպանել լրագրողներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:

Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում, որը հրապարակվել Է նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: «Կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին եւ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար»,- ասել Է Գետերեշը:

Ինչպես հոկտեմբերի 31-ին Ժնեւում հայտարարել Է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել Է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են սպանվել 36 երկրներում։ Ամբողջ 2017 թվականին 99 նման սպանություն Էր գրանցվել:

Այս տարի զոհերի թվով առաջին երեք տեղերն զբաղեցնում են Աֆղանստանը (17), Մեքսիկան (15) եւ Եմենը (8):

1