Ժամը 19:00-ին տեղի կունենա «ARTsakh Fest»-ի պաշտոնական բացումը

«ARTsakh Fest» ժամանակակից արվսետի փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, որի ժամանակ ակուստիկ համերգով հանդես կգան երգիչ, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը եւ Vishup Ensemble-ը:
Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին փառատոնը բաց կլինի արցախի արվեստասեր հասարակության համար սկսած ժամը 11:00-ից :
Ժամանակակից արվեստի փառատոնին մասնակցելու են Արցախի, Հայաստանի եւ արտերկրի շուրջ 30 արվեստագետ։ Փառատոնի ծրագիրը ներառում է հետազոտական ցուցահանդես, բացօթյա համերգներ, պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art), հանրային արվեստ եւ այլն:
Հաշվի առնելով աշխարհահռչակ երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին հայտարարված սգո օրը՝ հոկտեմբերի 6-ին նախատեսված համերգը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ից սկսած: Համերգին հանդես կգան երգիչ, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը, «Շուշվա բանդ» ռոք խումբը: