Արցախում կկայանա լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգը
Գլխավոր » Լրահոս » Արցախում կկայանա լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգը

Արցախում կկայանա լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը սիրով հրավիրում է լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգին, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ Մարտունու շրջանի Նոր շեն գյուղի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի մշակույթին տանը, ժամը 14:00-ին:

 Նոր Շենում կայանալիք համերգին կմիանան «Տնջրե» ավանդական երգի եւ պարի, ինչպես նաեւ Նոր շենի «Մոնթե» համույթները:

Համերգները նվիրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին, Համազգայինի 90-ամյակին եւ Արցախյան շարժման 30-ամյակին:

Համերգների կազմակերպմանն աջակցում են Համազգայինի Երևանի եւ Արցախի գրասենյակները, ինչպես նաեւ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն:

Գէորգ Հաճեանը համերգներով հանդես կգա նաեւ ԱՀ ՊԲ զորամասերում:

Համեցեք՝ վայելելու ազգային-հայրենասիրական երգերի ու հայաշունչ պարերի գեղեցիկ երեկո:

1