«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական
Գլխավոր » Լրահոս » «Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական

«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Պոն Կոնգրեսի նիստի ժամանակ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջում:

«Օսմանյան կայսրությունն ու այժմյան թուրքական պետությունը միշտ էլ հերքել են այն վայրագությունները, որոնք կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր կառավարությունը շատ երկար ժամանակ «խաղացել» է Թուրքիայի հետ: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականության պատճառով աչք փակենք օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայի սպանության վրա: Մենք պետք է ընդունենք այդ սոսկալի հանցագործությունը»,-հայտարարել է Թեդ Պոն:

Իր ելույթում ամերիկացի կոնգրեսականը նաև նշել է, որ երկրի իշխանությունները պետք է ճնշում գործադրեն, որ թուրքական կողմն ընդունի իր մեղքը:

1