Անգելա Մերկելը սխալվել է. այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն. Մարտին Զոնեբորնի

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության մասին:
«Ես շոկի մեջ էի եւ հիմա այստեղ եմ, որպեսզի ուղղեմ տիկին Անգելա Մերկելի սխալը: Նա բացահայտ չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ զազրելի իրականությունն ունի անուն՝ ցեղասպանություն՝ հիմնվելով Եվրոպական պառլամենտի ընդունած բանաձեւի հիման վրա։ Ես որպես գերմանացի գիտեմ թե դա ինչ է»,- նշել է Մարտին Զոնեբորնին: