«Թող համաշխարհային հանրությունը մեզ ահաբեկիչներ կոչե, մեր հոգը չէ…»
Գլխավոր » Լրահոս » «Թող համաշխարհային հանրությունը մեզ ահաբեկիչներ կոչե, մեր հոգը չէ…»

«Թող համաշխարհային հանրությունը մեզ ահաբեկիչներ կոչե, մեր հոգը չէ…»

«Քանի որ հայ ծնած եմժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելուԵթէ դատունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայիայդ պարագային կը մտածէի վայելքներու մասին» Արա Քրջլյան

«Շատ հպարտ եմոր հայ ծնած եմորովհետեւ հայ պիտի մեռնիմՇատ ուրախ եմ այսգործողութեամբՀիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանիԿ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակուրիշին խամաճիկներն ենք» Սիմոնի Յահնիյան

«Ինչպէս որ կըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճարխենթերն են գտնում հնար»: Այո՛մենքխենթեր ենքբայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛քմիացէ՛ք մեզի։ Կը հաւատամոր կը տիրանանքմեր հայրենիքին» Սարգիս Աբրահամյան

«Ես բնական մահով պիտի չմեռնիմզոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերունԵս Հայ Դատիզինուոր եմկեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ» Վաչե Տաղլյան

«Մենք առաջինները չենքոր կը քալենքմեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամոր մեզմէաւելի լաւերն ալ պիտի գանմեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։ Սեդրակ Աճեմյան

Այսօր Լիզբոնի հինգ հայորդիների անձնազոհության 35-րդ տարելիցն է:

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

«Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ կոչէ: Մեր հոգը չէ: Այս անձնասպանութիւն չէ. ոչ ալ խելագարութեան արտայայտութիւն մը, այլ մեր զոհաբերումը ազատութեան խորանին:

Կեցցէ՛ ազատենչ հայ ժողովուրդը:

Կեցցէ՛ հայկական յեղափոխութիւնը»,- այս տողերն են եղել հինգ հերոսների վերջին խոսքերը:

Հերոս որդիք ծնած ծնողները հետագայում պիտի ասեին. 

 «Ա՜խորքան յուզուեցայերբ Սագոյին ընկերները մէկ առ մէկ ձեռքս սեղմելով կ՛ըսէին. «Տարոսը մեզիմայրի՜կՄենք ալ պիտի հետեւինք մեր հերոսներու ն օրինակին»»: ՍարգիսԱբրահամյանի մայրը՝ Մարի Աբրահամյան

«Ես հպարտ եմոր առանց գիտնալու հերոս մը մեծցուցիբայց կը վաւիմոր շատ զաւակներչեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս» Արա Քրջլյան մայրը՝Հեղինե Քրջլյան

«Հայ ֆետային երբե՛ք չէ յուսահատածշատ նահատակներ տուած ենք և դեռ պատրաստ ենքաւելին ալ զոհելու եւզոհուելումինչեւ որ հասնինք մեր նպատակինԹերեւվս ես չտեսնեմ այդօրըկամ դուք չտեսնէքբայց… այս է մեր փշոտ ճամբանՄենք պէտք է որ զոհուինքորպէսզիմեր ապագայ սերունդը ապրի » Վաչե Տաղլյանի հայրը՝ Նազար Տաղլյան

«Սեդոյին ու իր չորս ընկերներուն յիշատակը միշտ արթուն պահելու լաւագոյն ձեւը՝ անոնցհետապնդած նպատակներուն շուրջ բոլոչուիլն էորպէսզի անոնց վառած ջահը մի՛շտ վառմնայ եւ փոխանցուի սերունդէ սերունդ՝ մինչեւ վերջնական յաղթանակ» Սեդրակ Աճեմյանիհայրը՝ Օնիկ Աճեմյան

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը հինգ հերոսների մասին հետագայում գրում է.

     Յիշէ՛քհայերբալիկներուդ՝
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝
Դեռ չտեսած հողն Արարատ:
Յիշէքհայե՛րընկողներին,
Որ չհասած մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
Որ գերձորում ընկած են դեռ՝
Հայ վրէժի յոյսով անմեռ:
Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայերինչպէս Տիզբոն,
Երէկ Տիզբոնայսօր Լիզբոն,
Եկդիմացիրազգ իմ զգօն
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկոր Վարդանն Ա ւարայրի
Անէծք դառնայ թուրքին վայրի:
Յիշէքհայե՛րոր վայր ընկան
Անվերադարձ մահովսակայն,
Սարգիս ՍեդրակԱրա Սիմոն,
Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն,
Մեզ կը կանչեն ու գան պիտի
Ի սէրգերուած Արարատի,
Ի սէր հայոց մայր հողերուն՝
Ընդդէմ հողաց թուրք գողերուն:
Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրէժը լոկ թողեցին.
Երէկ Տիզբոն,
Այսօր Լիզբոն,
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն:
Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արեան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրումայն էր՝ հողին,
Խամրեց արեւն ողջ հայութեան:
Յիշե՛նքհայեր Եղեռն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:     

Տղաների աճյուններն ամփոփված են Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը:

Այսօր` ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը կազմակերպում է միջոցառում` նվիրված «Լիզբոնի 5»-ին: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն հերոսների կյանքին առնչվող փաստաթղթեր, նկարներ և հրապարակումներ: Միջոցառման ընթացքում հնարավորություն կտրվի «Կենդանի գրադարան»-ի աշխատակիցներին հարցեր ուղղել Լիզբոնի գործողության կամ Զինյալ պայքարի վերաբերյալ:

Ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Մկրտիչյանի համերգը, որի ընթացքում նույնպես խոսք կհնչի Լիզբոնում նահատակված հերոսների մասին:

1