Համաշխարհային ժամանակակից մշակութային նվաճումներում պետք է պահպանենք ազգային հենքը. Լեռնիկ Հովհաննիսյան

«Մշակութային քաղաքականությունում անհրաժեշտություն ունենք նոր հայեցակարգի,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ հավելել,- համաշխարհային ժամանակակից մշակութային նվաճումներում պետք է պահպանենք ազգային հենքը: Շուտով հասարակությունն ականատես կլինի պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման եւ երաժշտարվեստի բնագավառում ազգայինի դերի բարձրացմանն ուղղված նախարարության գործնական քայլերի»: