Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀԿՄՄ «Նաիրի» պարախմբի անդամների հետ

Այսօր՝ հուլիսի 4-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Նյու Ջերսիի «Նաիրի» պարախմբի անդամների եւ պատասխանատուների հետ:
«Նաիրի» պարախումբը Արցախում երկու համերգ կունենա՝ Ստեփանակերտում և Մարտունիում։
«Այս ծրագիրը չպիտի լինի միակը։ Նախարարությունը պատրաստ է աջակցել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու ազգային մշակութային արժեքների պահպանմանն միտված ցանկացած ծրագիր»,- նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի այս խոսքերն առիթ հանդիսանցան հյուրերի համար՝ նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկներով հանդես գալու։
Նախարարը խոստացավ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու կազմակերպությունների հետ արդեն առկա ծրագրերը կշարունակվեն ու կմշակվեն նոր ծրագրեր՝ փոխադարձ այցելություններ, համատեղ ելույթներ եւ այլն։
Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը: