Հունվարի 28 Հայոց Բանակի օր
Գլխավոր » Հասարակական » Հունվարի 28 Հայոց Բանակի օր

Հունվարի 28 Հայոց Բանակի օր

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան: 

 

22 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: 

 

Ռազմական գործի արվեստին հայ ժողովուրդը շատ լավ է տիրապետել և ունեցել է փայլուն ներկայացուցիչներ ինչպես հայրենիքում, այնպես էլ օտար երկրներում:  Սա տոնն է մեր ժողովուրդի մեծագույն հերոսների՝  Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Լևոն Երկրորդի, Գագիկ թագավորի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Չաուշի, Բեկորի և բազում այլոց: 

 

Մի խոսքով սա տոնն է համայն հայության: Մնում է տարակուսել, թե ինչու այն չի ներառված Արցախի Հանրապետության տոնացույցում: 

 

Տոնդ շնորհավոր Հայոց Բանակ:

 

1