Արցախում կկայանան Նյու Ջերսիի «Նաիրի» պարախմբի համերգները

Հուլիսի 4-ին եւ 5-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը Արցախում հանդես կգա համերգներով: Այս մասին տեղեկացնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
Ստեփանակերտում համերգը կկայանա հուլիսի 4-ին ժամը, 19:00-ին՝ Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում: Համերգին կմիանան «Արցախի պարի պետական», «Տնջրե», «Մենք ենք մեր սարերը», «Արցախի բալիկներ» համույթները:
Մարտունի քաղաքում համերգը կկայանա հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին՝ Մարտունու մշակույթի պալատում: Համերգին ելույթ կունենան նաև Մարտունու և Ճարտարի արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև «Քնար» ժողգործիքների համույթը:
Համերգները կկայանան ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո: Մուտքն ազատ է: