Ադրբեջանը փորձում է իրավիճակը սրել նաև Իրանի սահմանին
Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զորքի և զինտեխնիկայի կուտակումների ֆոնին Իրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված մի միջադեպի:
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զորքի և զինտեխնիկայի կուտակումների ֆոնին մի միջադեպ արձանագրվեց Իրանի և Ադրբեջանի սահմանին: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «իրանական կողմից մի խմբավորում է փորձել ներթափանցել Ադրբեջանի տարածք, որի անդամներից մեկը կրակ է բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին»:
Մինչ ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվ լուսաբանում էին այս տեղեկատվությունը՝ մեծարելով վիրավոր սահմանապահին, Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարը հերքեց ադրբեջանական կողմի տեղեկատվությունը՝ պնդելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե սահմանին, այլ Ադրբեջանի տարածքում, 2 կմ խորության վրա:
Ուշագրավ է, որ այս միջադեպը տեղի ունեցավ կամ ավելի ճիշտ դրա մասին հայտարարվեց Ադրբեջանի ՆԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցի հաջորդ օրը, երբ ադրբեջանցի պաշտոնյան Իսրայելի իր գործընկերների հետ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր էր քննարկում:
Հ. Գ. Ինչպես օրերս հայտարարվում էր, Իրանի պաշտպանության նախարարը պետք է մասնակցեր ԱՀ բանակի կազմավորման միջոցառումներին: Սակայն Իսրայելի ՊՆ-ի՝ Բաքու նախատեսված այցի չեղարկումը և այն Իրանի հետ պայմանավորելն իրանական կողմը բնականաբար անարձագանք չթողեց. ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի փոխարեն Բաքու է գործուղվել պաշտպանության փոխնախարարը»- ֆեսբուքյան իր էջում գրել է Արմեն Իսրայելյանը: