Ստացած քվեների արդյունքում Էրդողանի կուսակցությունը չի կարող միայնակ կառավարություն ձեւավորել
Գլխավոր » Լրահոս » Ստացած քվեների արդյունքում Էրդողանի կուսակցությունը չի կարող միայնակ կառավարություն ձեւավորել

Ստացած քվեների արդյունքում Էրդողանի կուսակցությունը չի կարող միայնակ կառավարություն ձեւավորել

Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146,  ԺԴԿ-ն՝ 67,  «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44:

Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝  87.5 տոկոս:

Ստացած քվեների արդյունքում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական մանդատներ, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի:

1