Սերգեյ Շահվերդյանի հանդիպումը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ

Հունիսի 14-ին Ստեփանակերտի թատրոնի շենքում ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպեց արցախյան մշակութային ոլորտի ներկայացուցիչներ հետ:
Նախարարի հետ զրույցը բաց էր ինչպես մասնակցության, այնպես էլ կարծիքների փոխանակման առումով:
Սերգեյ Շահվերդյանը նախ կիսվեց մշակութային միջավայր ձևավորելու իր մտահոգություններով՝ ընդգծելով ոլորտի ներկայացուցիչների արդյունավետ առաջարկների ու համագործակցության անհրաժեշտությունը:
Ներկաները փոխադարձաբար բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, խնդիրները, պատկերացումները մշակույթի ոլորտի բարեփոխումների հետ կապված, ինչպես նաև կոնկրետ առաջարկներ արեցին: Արտահայտվելու հնարավորություն ունեցան բոլոր ցանկացողները:
Նախարար Սերգեյ Շահվերդյանը խոստացավ, որ այս ձևաչափով հանդիպումները պարբերական են լինելու, քանզի դրանք նպաստում են գերատեսչության և ոլորտի մասնագետների միջև երկխոսություն ծավալել, ավելի խորը ծանոթանալ խնդիրներին ու լսել կառուցողական առաջարկներ, օգնում են ձևավորել առավել բաց հասարակություն, որտեղ լսելի է յուրաքանչյուրի ձայնը: Այս դեպքում գերատեսչության գործունեությունն էլ դառնում է առավել թափանցիկ ու արդյունավետ: