Արցախում շարունակվում են պրոֆ. Վան Բլումի հանդիպումները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում են գտնվում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) իրավագիտության պրոֆեսոր Պոլ Վան Բլումը և նրա կինը, որոնց ուղեկցում են «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը և Պոլ Վան Բլումի ուսանող Վարանդ Անմահունին:
Մայիսի 24-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ, այնուհետև համալսարանի ուսանողների համար պրոֆ. Վան Բլումը դասախոսություն է ընթերցել քաղաքական և միջազգային իրավունքի մասին:
Նույն օրը հանդիպում է կայացել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ: Պրոֆ. Վան Բլումի առաջարկով նախարարը նյութեր է տրամադրել՝ ուսանողներին Արցախի մշակույթն ու պատմությունը ներկայացնելու համար: