Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում նշվել է Թանգարանների միջազգային օրը
Գլխավոր » Լրահոս » Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում նշվել է Թանգարանների միջազգային օրը

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում նշվել է Թանգարանների միջազգային օրը

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան եւ ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտա-կրթական տեսանկյուններից։

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։

«Մենք յուրաքանչյուր տարի նշում ենք Թանգարանների միջազգային օրը: Մեր բոլոր թանգարաններում, պատմամշակութային արգելոցներում այլազան միջոցառումներ են ընթանում, իսկ դրան հաջորդող օրը՝ «Թանգարանային գիշեր»-ը, ևս հագեցած է լինում հանրային միջոցառումներով»,- նշել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը:

DSC_1879

DSC_1887

DSC_1918

DSC_1900

1