ԱՌԻ-ի հրավերով Լիբանանում է Արցախից ժամանած պատվիրակությունը
Գլխավոր » Լրահոս » ԱՌԻ-ի հրավերով Լիբանանում է Արցախից ժամանած պատվիրակությունը

ԱՌԻ-ի հրավերով Լիբանանում է Արցախից ժամանած պատվիրակությունը

Արցախ Ռուց Ինվեսթմընթ՝ ԱՌԻ, ընկերության հրավերով մայիսի 15-ին  Լիբանան է ժամանել Արցախի պատվիրակությունը, որի  կազմում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նախարարի խորհրդական Տիգրան Նաջարյանը, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուջյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը և ՀՅԴ Արցախի Կեենրոնական կոմիտեի անդամ Վահագն Դադայանը:

Լիբանան այցելության առաջին օրն պատվիրակությունն այցելեց Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն եւ հանդիպում ունեցավ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Հանդիպմանը ներկա գտնվեցին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը եւ Լիբանանի գրասենյակի գործավար Պետո Դեմիրճյանը:

Քննարկվեցին լիբանանահայության և Արցախի միջև համագործակցության հավանական ծրագրերը:

Դեսպան Մկրտչյան հայտնեց, որ նախատեսվում է այնպիսի քայեր ձեռնարկել, որոնք կնպաստեն առևտրական և տնտեսական երկկողմանի հարաբերությունների զարգացմանը:

Արցախյան պատվիրակությունը հանդիպեց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ: Պատվիրակությունը շնորհավորեց պատգմավոր Բագրատունու վերընտրությունը և նրան փոխանցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքները: Հանդիպմանը քննարկվեցին ՀՅԴ Լիբանանի կազմակերպության կողմից Արցախի պետության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մինչ այժմ գործադրված ջանքերը և ապագայի հեռանկարները:

Պատվիրակությունն այցելեց նաև ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճյան» ընկերաբժշկական կենտրոն եւ մոտիկից ծանոթացավ կենտրոնի զանազան բաժանմունքների աշխատանքներին, «Սեդա Ճոմպալաքյան-Քերոբյան սրտի ճաշարան»-ին եւ ԼՕԽ-ի 26 մասնաճյուղերի ծառայություններին:

Այցելության ավարտին, պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՕԽ-ի Շրջանային վարչության հետ եւ ծանոթացավ ի նպաստ Արցախի բարեգործական այս մեծ միության կատարած աշխատանքներին:

Պատվիրակությունը հանդիպեց ԱՌԻ ընկերության  հետ, որից հետո Բեյրութ այցելության երկրորդ օրը եզրափակվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի հետ հանդիպումով:

Այսօր, պատվիրակությունը շարունակեց լիբանանահայ ազգային կառույցներ իր այցելութիւնների շարքը օրվա ընթացքում Մարտակերտի քաղաքապետի և Պուրճ Համուտի քաղաքապետի միջև  կստորագրվի երկու քաղաքները քույր քաղաքներ հռչակելու հուշագիր: Վաղը, Կովսականի քաղաքապետը նմանօրինակ հուշագիր կստորագրի Այնճարի քաղաքապետի հետ՝ Այնճարն ու Կովսականը հռչակելով քույր քաղաքներ:

1