Թանգարանային գիշերին միացել է Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան
Գլխավոր » Լրահոս » Թանգարանային գիշերին միացել է Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան

Թանգարանային գիշերին միացել է Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան

Թանգարանային գիշեր ծրագրին այս տարի միացել է Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան: Միջոցառումը 15-րդ անգամ Հայաստանում եւ 6-րդ անգամ Արցախում կնշվի մայիսի 19-ին: Այն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առաջին շաբաթ օրը:

Այս անգամ միացել է նաեւ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը: Մայիսի 18-ին եւ 19-ին այցելուներին ներկայացվելու են Հայաստանի Առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին։

1