Սիրիայի նախագահը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին
Գլխավոր » Լրահոս » Սիրիայի նախագահը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին

Սիրիայի նախագահը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկանում ենք «Գանձասար» պաշտոնաթերթից, Ասադի հյուրընկալած պատվիրակությունը կազմված է եղել Հալեպի հայկական համայնքի, մասնավորապես Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչներից՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ:

Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ:

1