Կուբան նոր նախագահ ունի
Նա, փաստորեն, հեղափոխությունից հետո, մոտ 50 տարվա ընթացքում, առաջին ղեկավարն է, որը Կաստրոների ընտանիքից չէ: Նիստի ժամանակ Ռաուլ Կաստրոն, որը նախագահի պաշտոնը ստանձնել էր 2008 թվականին, պաշտոնաթող է եղել:
Ռաուլը Կուբայի ղեկավարն էր դարձել նրա ավագ եղբոր՝ Ֆիդելի պաշտոնաթողությունից անմիջապես հետո: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ նոր նախագահ Դիաս-Կանելը՝ Կաստրոյի հավատարիմ դաշնակիցն է եւ Կուբայում զգալի փոփոխություններ դժվար թե անի: Իսկ Ռաուլ Կաստրոն կպահպանի քաղաքական մեծ ազդեցություն՝ որպես Կուբայի իշխող Կոմունիստական կուսակցության ղեկավար: