Հալեպում հայկական նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ է տեղի ունեցել

Սիրիայի անկախության 72-ամյակի առիթով «Հալեպ, սրտի զարկ» խորագրով տոնական համերգ է տեղի ունեցել Հալեպի պատմական բերդում: Բեմ են բարձրացել նաեւ Սիրիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Միսաք Բաղբուդարյանի գլխավորությամբ, Համազգայինի «Զվարթնոց» երգչախումբը եւ մի շարք այլ հայկական նվագախմբեր:
Տոնական համերգի հովանավորը Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն էր: