Այսօր Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է
Գլխավոր » Գաղափարական » Այսօր Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է

Այսօր Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է

“Ազգային պատկանելիությունը միայն ազգին ծառայելով է որոշվում.”

Մովսես Գորգիսյան

 

24 տարի առաջ այս օրը զոհվել է ՀՀ ազգային հերոս, ազգայինազատագրական պայքարի առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը:

 

Մովսես Գորգիսյանը ծնվելէ 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտելէԽ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր եւ «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիրխմբագիրը։

 

1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշը հետեւյալ խոսքերով. «Հայեր չվախենաք պարզել եռագույնը՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, այսօր մայիսի 28-ն է, մեր անկախ հանրապետության տոնը: Տոնը մշտապես թող ներխուժմի մեր տուն»:

 

1989թ. «Անկախությանբանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։

 

1989-ին կամավոր հրաժարվել է ՍՍՀՄ քաղաքացիությունից, իրեն հայտարարելով անկախ Հայաստանի քաղաքացի, ապօրինի անվանելով սովետական իշխանությունը, քանի որ Հայաստանը բռնակցվել է սովետական միությանը, եւ հրաժարվել է ծառայել նվաճողների զինված ուժերում:

 

Շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 

 

 Բազմիցս ձեռբակալվեց  խորհրդային իշխանությունների հրամանով, սակայն չվախեցավ ու հետ չկանգնեց իր ուղուց, նա հավատում էր ազատ անկախ  Հայաստանի Հանրապետության հաստատմանը եւ հավատացնում էր որ այդ օրը հեռու չէ. «Կեցցե՛, այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

 

1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ 

 

Հունվարի 19-ին հայ մարտիկներն ոչնչացրել են թշնամո ւհետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսն  իր ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։ 

 

Մովսես Գորգիսյանը շիրիմը գտնվում է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու 1996թ. սեպտեմբերի 9-ին: Գորգիսյանը նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով։

 

  Սեփ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1