Արայիկ Հարությունյանն Ավստրալիայի Սենատում հանդիպել է սենատորների հետ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդերկրի Սենատում և հանդիպել մի շարք սենատորների հետ:
Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին և Ավստրալիայի աշխատավորականկուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետությանժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ և այդ առթիվ փոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղվածկուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին:
Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ջանքերի ներկա փուլի մասին:
«Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման և կայացման ժողովրդավարական ուղին և այդ ճանապարհին կարևոր հանգրվանի ենք հասել: ԱյսօրԱրցախի Հանրապետությունում հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, և տնտեսական գործունեության բոլոր ձևերը պաշտպանված ենօրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանիապակառուցողական դիրքորոշման պատճառով հիմնախնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ոչ միայնխոչընդոտում են բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, շարունակում են նաև պարբերաբար սադրիչ գործողություններ իրականացնել սահմանին՝սպառնալիք հանդիսանալով Արցախի բնակչության անվտանգության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ բարեկամական կապերի ստեղծման և Ավստրալիայի Սենատում այդ ուղղությամբ աշխատանքներիակտիվացման հետ կապված մի շարք հարցեր: Սենատորների առաջարկով՝ Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև Սենատի լիագումար նիստիաշխատանքներին:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանըև Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուներ: