Արցախի նախագահը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-Ժողովրդավարական Հնչակյան, Ռամկավար Ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում: