ՄԱԿ-ը կոչով դիմել է Թուրքիային
ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիային դադարեցնել երկրում արդեն մոտ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը: «Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը հանգեցրել է երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման»,- նշված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում:
Դրա համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում աշխատանքից հեռացվել է առնվազն 152 հազար քաղաքացիական ծառայող, ձերբակալվել է գրեթե 160 հազար մարդ:
Այս զեկույցին պաշտոնական Անկարան արձագանքել է իր ոճով՝ մեղադրելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին՝ ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: