Աշխատանքային խորհրդակցություն՝ առաջիկա անելիքների քննարկմամբ
Գլխավոր » Լրահոս » Աշխատանքային խորհրդակցություն՝ առաջիկա անելիքների քննարկմամբ

Աշխատանքային խորհրդակցություն՝ առաջիկա անելիքների քննարկմամբ

Մարտի 20-ին ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը թռուցքաժողով ունեցավ աշխատակիցների հետ: Սերգեյ Շահվերդյանը նախ ներկայացրեց օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի արդյունքները և անդրադարձել առաջիկա անելիքներին.

-Նախարարը հանդիպել է մի շարք ռուսաստանաբնակ արվեստագետների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար,
— Արցախն ըստ արժանվույն ներկայացել է Մոսկվայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին (MITT) և բավական մեծ հետաքրքրություն առաջացրել ցուցահանդեսի հյուրերի և մասնակիցների մոտ:
Այնուհետև, բաժինների պատասխանատուները ներկայացրին առաջիկա միջոցառումները և դրանց հետ կապված անելիքները: Եվ այսպես.
— նախատեսվում է Մարաղայի կոտորածի և Եղեռնի հերթական տարելիցին նվիրված միջոցառումների շարք: Զուգահեռաբար վերամշակվում են «Ընտանեկան ճամբարի» և «Երիտասարդական ֆորումի» ծրագրերը:
— հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան (ապրիլի 18) ընդառաջ կազմակերպվելու է միջոցառումների շարքը՝ այցելություններ Արցախի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում մաքրման աշխատանքներ, թեմատիկ դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր և այլն:

-ապրիլի 10-17-ը կկայանա ամենամյա «Մշակութային խաչմերուկ» միջոցառումը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ:
— երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթի Արցախյան մասնակիցներն արդեն հայտնի են: Քննարկվեց նրանց մասնակցությունը, ինչպես նաև Արցախի պարի պետական համույթի՝ Ուրուգվայում սպասվող հյուրախաղերի հարցը:
— օրակարգում էր նաև մշակութային պորտալի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների հարցը: Նյութերի հավաքագրման փուլը գրեթե ավարտված է, ընթանում է տեղեկությունների վերամշակում: Միաժամանակ աշխատանքներ են տարվում պորտալի կառուցվածքի ու դիզայնի ուղղությամբ:
Նախարարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ, որոնց արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ:

29388935_856388501233034_9019691158531473408_n

1