Դաշնակցական մամուլը կշարունակի հին աշխատանքը նոր մոտեցումներով

Դաշնակցության մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովի մասնակիցները վստահեցնում են, որ վերադառնալու են իրենց հին աշխատանքին նոր մոտեցումներով ու խնդիրներով:
Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչությանը հակազդելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Համաժողովի վերջին օրը մասնակիցներն իրենց քննարկումներն այլ ձեւաչափով են անցկացնում՝ հանդիպում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: